Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղագործական ընկերություններ

«Նիկոմեդը» Հայաստանում փոխում է իր անունը` «Տակեդա»

«Նիկոմեդը» Հայաստանում փոխում է իր անունը` «Տակեդա»

Երևան, 2013 թ. ապրիլի 4. «Նիկոմեդ» ընկերությունը հայտարարում է 2013 թ. ապրիլից Հայաստանում Ներկայացուցչության անվանափոխության մասին:


Այսուհետ ընկերութունն իր գործունեությունը կծավալի նոր անվան ներքո՝ «Տակեդա Ավստրիա ԳմբՀ», այդ կերպ իրականացնելով Տակեդա  և Նիկոմեդ ընկերությունների միացման գործընթացը, որն սկսվել է 2011 թ. վերջին:

Բոլոր արարողակարգերը, որոնք կապված են Հայաստանում ընկերության վերանվանման գործընթացի հետ,  պլանավորվում է ավարտին հասցնել մինչև այս տարվա վերջ: Անվանափոխությունը ազդեցություն չի ունենա հիվանդների համար դեղամիջոցների հասանելիության, գործնական համաձայնագրերի և պայմանագրերի շրջանակներում բոլոր պարտավորությունների կատարման վրա: Դրանք բոլորը կիրականացվեն ընկերության բարձր գործնական հեղինակությանը համապատասխան, որը հաստատվել է Հայաստանի շուկայում արդյունավետ աշխատանքի ավելի քան տասնամյա  պատմությամբ:

 

Տակեդա ընկերությունն այսօր ներկայացված է  աշխարհի ավելի քան  70 երկրներում
և դեղագործական ընկերությունների համաշխարհային վարկանիշում
զբաղեցնում է 12-րդ տեղը:

 

Նոր անվանումը կներկայացվի դեղամիջոցների փաթեթների վրա՝ համապատասխան օրգանների կողմից կարգավորվող փոփոխությունների հաստատման համաձայն: Որոշ ժամանակ Հայաստանում դեռևս կշրջանառվեն ավելի վաղ գրանցված Նիկոմեդ ընկերության լոգոտիպի և անվանման ներքո դեղամիջոցների փաթեթներ:

2015 թ. պլանավորվում է ավարտին հասցնել փաթեթների վերանվանման գործընթացը:

Տակեդա ընկերությունը իր նոր որակով պահպանում է նվիրվածությունը հայաստանյան շուկային և շարունակում զբաղեցնել կոորպորատիվ մշակույթի անբաժանելի մաս կազմող ակտիվ սոցիալ-պատասխանատու դիրքը: 

«Նիկոմեդ և Տակեդա» ընկերությունների միացումը աճի և զարգացման նոր հնարավորություններ է ընձեռում մեզ: “Ես վստահ եմ, որ այդ փոփոխությունները դրական կգնահատեն ինչպես գործընկերները, այնպես էլ հիվանդներն ու բժիշկները, ում համար մենք աշխատում ենք: Մենք փոխում ենք անունը՝ շարունակելով հավատարիմ մնալ մեր ստեղծած արժեքներին և ավանդույթներին։ 2013 թ. Համար մեր առաջնահերթ խնդիրները մնում են անփոփոխ: Մենք ոչ միայն կշարունակենք արդյունավետ և պատասխանատու բիզնես վարել  ու հոգ տանել անձնակազմի զարգացման համար, այլև կաջակցենք նոր սոցիալական ծրագրերի և կիրականացնենք բարեգործական նախաձեռնություններ, որոնք արդեն  իսկ իրականացնում ենք»,- նշել է Հայաստանում «Տակեդա Ավստրիա ԳմբՀ» ՀՀ ներկայացուցչության ղեկավար Արամ Մաշուրյանը։

Takeda Pharmaceutical Company Limited-ը 9,6 միլիարդ եվրոյի դիմաց  Նիկոմեդ-ի ձեռքբերման գործարքի կատարման մասին հայտարարել է 2011 թ. սեպտեմբերի վերջին: Այդ կերպ Նիկոմեդ ընկերությունը դարձավ մասնաճյուղային կառույց, որը գտնվում է Տակեդա -ի սեփականության ներքո: Միավորման գործընթացը Հայաստանում, որտեղ  Տակեդա-ն ավելի վաղ ներկայացված չի եղել, անհրաժեշտ իրավական միջամտությունների ռեբրենդինգի անցկացման հետ կապված անցումային շրջան էր:      

Տակեդա ընկերությունն իր ջանքերը կենտրոնացնում է ուռուցքաբանական, սրտաբանական և գաստրոէնտերոլոգիական, կենտրոնական նյարդային համակարգի ախտաբանության, նյութափոխանակության, ինչպես նաև բորբոքային և ռեսպիրատոր հիվանդությունների բուժման մեջ: Ավելի մանրամասն տեղեկություն Տակեդա ընկերության վերաբերյալ հասանելի է   www.takeda.com կայքում:

Լրացուցիչ տեղեկության համար կարող եք դիմել.

«Տակեդա Ավստրիա ԳմբՀ» ՀՀ ներկայացուցչություն:
Հեռ.՝ +374 10 51 48 82 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունն իր վրա է վերցրել MSD merck sharp & dohme դեղագործական ընկերության արտադրանքի ներկայացումն ու մարքետինգը Հայաստանում
Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունն իր վրա է վերցրել MSD merck sharp & dohme դեղագործական ընկերության արտադրանքի ներկայացումն ու մարքետինգը Հայաստանում

Սույն թվականի ապրիլից հայտնի MSD դեղագործական կազմակերպության արտադրանքը Հայաստանում ներկայացնելու է Բեռլին Խեմի Մենարինի դեղագործական ընկերությունը...

Դեղաբանի մոտ
«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ» ընկերությունը
«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ» ընկերությունը

Մեդ-Պրակտիկի թիմն այցելեց «ՍԱՆՏԵՆ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություն՝  պարզելու համար Մեդ-Պրակտիկ առողջապահական պորտալում որոնողական համակարգերով ռեկորդային փնտրում ունեցած «ԿԱՏԻՈՆՈՐՄ» ապրանքանիշի հաջողության...

Դեղաբանի մոտ
Բագրատ Լալայան. «Վիկտորիա քոնսալթինգ» մարքեթինգային ընկերության համար 2013-ն ակտիվ գործունեության շրջան էր դեղագործական շուկայում
Բագրատ Լալայան. «Վիկտորիա քոնսալթինգ» մարքեթինգային ընկերության համար 2013-ն ակտիվ գործունեության շրջան էր դեղագործական շուկայում

«Վիկտորիա քոնսալթինգ» (Victoria Consulting) ընկերությունն ընդամենը մեկ տարի է, ինչ գործունեություն է ծավալում դեղերի առաջխաղացման ասպարեզում, բայց արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել և պրոֆեսիոնալ աշխատանքի...

Դեղաբանի մոտ
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ, որակյալ, անվտանգ դեղերի մատչելիության...

Դեղագործական շուկա Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ